Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մշակութային նոր իրավիճակի սպասելիս

Մշակութային նոր իրավիճակի սպասելիս
26.02.2019 | 01:17

Նախարարությունների օպտիմալացման ծրագրի իրականացումը այլևս կրքեր չի բորբոքում: Հատկապես սփյուռքի և մշակույթի նախարարությունների վերաձևումը զուգորդվեց սփյուռքն ու մշակույթը օտարելու հետ: Հանկարծահաս աղմուկ-դժգոհությունը, սակայն, շատ արագ էլ մարեց, կամ աղմուկը մարեց, դժգոհությունը կորցրեց իմաստը: Դեռ չեն հասցրել կարել-կարկատել մշակույթի նախարարությունը, հիմա էլ լուրեր են շրջանառվում մշակույթի նախարարության ենթակայությամբ մի շարք կազմակերպությունների լուծարման ու վերակազմավորման առաջարկի մասին: Ի՞նչ ենք շահելու, ի՞նչ ենք կորցնելու, եթե, ասենք, «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը ներառվի թատերական ինստիտուտի կազմում, կամ «Կոմիտասի անվան ազգային քառյակը» միավորվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնին: Ցանկը, իհարկե, այսքանով չի սահմանափակվում: Ըստ ամենայնի, մշակութային որոշ հարթակներ կորցնելու են պետական աջակցությունը, լուծվելու են մի շարք ՊՈԱԿ-ներ, լուծարվելու են լիազորությունները, կրճատվելու ավելորդ հաստիքները և այլն: Թե ի՞նչ մաղով կանցնի առաջարկը, դեռ պարզ չէ, բայց թացը չորի հետ խառնելու վտանգն այս իրավիճակում ամենևին անհավանական չի թվում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ